Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 5 զոհ և 25 վիրավոր
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 04:30-ին՝ «Կովկաս» ավտոճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսը Հյուսիսային Օսիայում մայրուղու վրա բախվել է բեռնատարին: Վթարի հետևնքով հետևանքով 5 մարդ տեղում մահացել է: կա 25 վիրավոր: Այս մասին գրում է Լenta.ru-ն:
Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության կայքում տեղադրված հաղորդագրությունում նշվում է, որ «Mercedes» մակնիշի ավտոբուսում եղել է 52 ուղևոր
Աղբյուրը հավելում է, որ այժմ դեպքի վայրում աշխատում են իրավապահները՝ փորձելով պարզել տեղի ուենցածի պատճառները: