Ռուսաստանում կհայտնվի «WhatsApp»-ի և «Telegram»-ի մրցակիցը
«Ռոստելկոմ»-ը մինչ տարեվերջ պլանավորում է թողարկել նոր մեսսինջեր` «Аллё» անվամբ: Այս մասին գրում է Tass.ru-ն:
Այս հավելվածը նախևառաջ ձայնային հաղորդագություններ ուղարկելու համար է նախատեսված լինելու: Այն նաև կցված կլինի քաղաքային հեռախոսահամարին:
Ընկերությունն արդեն դիմել է համապատասխան մարմիններին, որպեսզի թույլտվություն ստանա ստեղծել մեսսինջեր պաշտոնյաների շփման համար, որի ստեղծման համար ընկերությունը պատրաստ էր ծաղսել 43 մլն. ռուբլի:
Հիշեցնենք, որ այս գարնանը պետական պաշտոնյաներին և զինվորականներին արգելվել էր գործնական հաղորդագրություններ ուղարկել «Gmail», «Google», «WhatsApp», «Viber», «Skype» и «Telegram» հավելվածներով: Ծառայողական նպատակների համար կօգտագործվի տեղական արտադրության հավելվածը: