Ռուսաստանն Իրանին մատակարարել է բոլոր «С-300» համակարգերը
Ռուսաստանն ավարտել է С-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումն Իրանին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Բոլոր համակարգերը տեղակայված են, բայց քանակի մասին չեմ կարող նշել»,-ասել է ՌԴ ռազմատեխնիկական հարցով համագործակցության ներկայացուցիչը:
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ ռուսական հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերը՝ C-300-ը, ներկայացվել էին Թեհրանի շքերթում:
Իրանն ու Ռուսաստանը С-300-ի մատակարարման համաձայնագիրը կնքել էին 2007 թվականին: 2010 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կասեցրել էր հրթիռային համակարգերի տեղակայումն Իրանում: