«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի գործը հետաքննելիս նոր իրավաբանական տերմին է օգտագործվել
«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյ (Զաքարի Քալաշով) գործի քննության ընթացքում նոր իրավաբանական տերմին է հայտնվել. այն է՝ «Ռուսական հանցավոր հանրության առաջնորդ»: Այս մասին գրում է «Коммерсант»-ը:
Թերթը գրում է, որ Շաքրո Մոլոդոյի գործով քննությունն այնքանով է յուրահատուկ, որ իրավաբանության պատմության մեջ առաջին անգամ օգտագործվել է «Ռուսական հանցավոր հանրության առաջնորդ» տերմինը:
Սա նշանակում է, որ ցանկացած ռուս հանցավոր աշխարհի ներկայացուցիչ Շաքրոյի հանցակիցն է:
Նշենք, որ Քալաշովը ռուսական հանցավոր հանրության առաջնորդ է դարձել 2013 թվականին՝ Դեդ Հասանի մահից հետո:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ «Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի գործով փաստաթղթերն անհետացել են