94-ամյա երաժիշտը` «Եվրատեսիլ-2013»-ի բեմում
«Եվրատեսիլի-2013» երգի միջազգային մրցույթում Շվեյցարիան կներկայացնի 94-ամյա երաժիշտը, ով «Փրկության բանակ» խմբի անդամ է: Կոնտրաբասիստ Էմիլ Ռամզաուերը արժանացել է հեռուստադիտողների ամենաշատ ձայներին: Ամենայն հավանականությամբ' նա կլինի ամենատարեց մասնակիցը «Եվրատեսիլի-2013» երգի միջազգային մրցույթին և տարիքային ռեկորդ կսահմանի: