Թուրքիայում՝ երկու ամսվա բանտարկությունից հետո ազատ է արձակվել ամերիկացի լրագրողուհի
Թուրքիայի իշխանությունները ազատ են արձակել ամերիկացի լրագրողուհուն երկու ամսվա բանտարկությունից հետո՝ ռազմական գոտու խախտման համար: Այս մասին հայտնել է ТАСС-ը՝ հղում տալով The Guardian-ին:
Լինդսի Սնելը ձերբակալվել էր օգոստոսի 6-ին այն բանից հետո, երբ անցել էր թուրք-սիրիական սահմանը: Նա պնդում էր, որ Սիրիայում հաղորդում էր նկարահանում խաղաղ բնակիչների վեաբերյալ,ցովքեր տուժել են ռազմաօդային հարվածների պատճառով և նրան առևանգել են «ԻՊ»-ի ահաբեկիչները: Սակայն շուտով նրան հաջողվել է փախչել և նա որոշել է անցնել Թուրքիա, որտեղ և ձերբակալվել է: