ԱՄՆ ՊՆ-ն «Կամիկաձե» ԱԹՍ-ներ է պատվիրել
«AeroVironment» ընկերությունը հաղթել է ԱՄՆ ՊՆ-ի տենդերը, որն արժե 22.8 միլիոն դոլար: Այն ենթադրում է «Կամիկաձե» անօդաչու թռչող սարքերի մատակարարում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Army Times»-ին:
Համաձայն պայմանագրի՝ ընկերությունը պետք է ԱՄՆ-ի բանակին տրամադրի ռազմամթերք, մասնավորապես՝ «Կամիկաձե» «Block 10C Switchblade» անօդաչու թռչող սարքեր:
Իրականում այն ԱԹՍ-ի և հրետանու հիբրիդ է՝ տեսախցիկ ունեցող: Այն արդեն փորձարկվել է Աֆղանստանում: Աղբյուրի փոխանցմամբ՝ դրանք ապահովում են վստահելի պաշտպանություն և մինչև 10 կիլոմետր հեռավարության վրա թիրախայնություն՝ սեփական զորքերի գրեթե զրոյական հավանականության պարտություն երաշխավորելով:
Սարքը ներկայացվել է 2016 թվականի մայիսին: