Որքա՞ն է ռուսական բանակի 2017թ-ի բյուջեն
Ռուսաստանի 2017 թվականի բյուջեի նախագծում ակնկալվում է պաշտպանության նախարարության ֆինանսավորումը կրճատել 3 տոկոսով՝ համեմատած 2016 թվականի բյուջեի մասին գործող օրենքի: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
Այս տարի ռուսական բանակին կհատկացվի 1.546 տրիլիոն ռուբլի:
Ֆինանսների նախարարությունը բյուջեի նախագծում «Ազգային պաշտպանություն» հոդվածով նախատեսում է 949 միլիարդ ռուբլու տրամադրում՝ 2016 թվականի 1.004 տրիլիոն ռուբլու դիմաց (5.5 տոկոսով կրճատում):
Բացի այդ, 2017 թվականին «Ազգային անվտանգություն և իրավապահների գործունեություն» հոդվածով նախատեսվում է 1.27 տրիլիոն ռուբլու հատկացում՝ 2016 թվականի 1.314 տրիլիոն ռուբլու դիմաց (3.3 տոկոսի կրճատում):