Պուտինը նշել է՝ որն է Ռուսաստանի ռազմավարական առաջադրանքը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, թե որն է Ռուսաստանի ռազմավարական առաջադրանքը: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Այսօր Ռուսաստանին անհրաժեշտ է հասնել տնտեսական նոր որակյալ աճի, աջակցել կոնկրետ նախաձեռնություններին, որոնք ուղղված են հավելյալ աշխատավայրեր ստեղծելուն, նոր տեխնոլոգիաներ օգտագործելուն և աշխատանքի արտադրողականության բարձրացմանը: Սա է մեր ռազմավարական առաջադրանքը»,- նշել է Պուտինը:
Վլադիմիր Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը կշարժվի այդ ուղով և բոլորին է հրավիրում նույն աննել, ովքեր հետաքրքրված են համագործակցության և գործընկերության հարցերում: