«Caviar»-ը Հայաստանին նվիրված «iPhone 7 Plus» է ներկայացրել (լուսանկարներ)
Ռուս-իտալական «Caviar» ընկերությունը, որը մասնագիտացված է բջջային հեռախոսները ձևավորելու գործում, թարմացրել է «Atlante»-ները՝ «iPhone 7 Plus»-ների հիման վրա: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Հավաքածուի մեջ տեղ են գտել «Russia», «Armenia», «Azerbaijan», «Kazakhstan», «Chechnya», «Belarus» և «Ukraine» մոդելները, որոնք առանձնանում են ազգային ոճով:
Յուրաքանչյուր հեռախոս զարդարված է ոսկե պետական զինանշանով և խորհրդանշական նախշերով արված բարդ կոմպոզիցիայով:
«Armenia» մոդելի դիզայնը Նորավանքի փորագիր պատկերով զարդարանքի տարրերով է ստեղծվել, Ուկրաինային նվիրված մոդելի վրա երկրի մեծ զինանշանն է:
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ «այս հեռախոսները հիանալի նվեր կդառնան դիվանագետների և տարբեր երկրների դեսպանների համար»:
Հեռախոսներն արժեն 209 000-ից 244 000 ռուբլի: