Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը չի ընդգրկվել «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է 85 ֆիլմից բաղկացած ցանկը, որոնք հավակնում են «Օսկար»-ի «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում:
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի ռուս-հայկական արտադրության «Երկրաշարժ» ֆիլմն այդ ցանկում ընդգրկված չէ:
Կինոակադեմիան ցուցակում ընդգրկված ֆիլմերից պետք է ընտրի 9 ամենահավանական հավակնորդներին, իսկ հետո արդեն` 5 թեկնածուներին, որոնք էլ իրապես կհավակնեն «Օսկար»-ի: