Օլանդի հետ ես շատ ջերմ հարաբերություններ ունեմ. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ որոշել է չմեկնել Փարիզ հոկտեմբերի 19-ին, որովհետև ֆրանսիական կողմը հասկացրել է. «Այցի ժամանակը չէ»:
Բացի այդ Պուտինը խոստովանել է, որ Ֆրանսուա Օլանդի հետ նա շատ ջերմ հարաբերությունների մեջ է: Այս մասին հայտնել է ТАСС-ը:
«Իրականում մենք հանդիպումը չեղյալ չենք հայտարարել, ուղղակի ֆրանսիական կողմը հասկացրել է, որ այժմ մեր պաշտոնական մշակութային կենտրոնը բացելու և այդ բոլոր մարդասիրական թեմաների շուրջ զրուցելու ժամանակը չէ»,- ասել է Պուտինը: