ԱՄՆ-ի հայտարարությունները ծիծաղելի են. Լավրով
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների նախընտրական արշավում Ռուսաստանի ազդեցությունը վկայող որևէ ապացույց չկա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մենք ոչ մի ապացույց, ոչ մի փաստ չենք տեսել: Իհարկե, հաճելի է, որ այդքան մեծ ուշադրության կենտրոնում ենք, բայց դա ուղղակի ծիծաղելի է»,-մեկնաբանելով ԱՄՆ պաշտոնական անձանց հայտարարություններն ասել է Լավրովը:
Ավելի վաղ, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ կանխատեսումներ անել ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների մասին՝ հնարավոր չէ: