«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի գործով փաստաթղթերն անհետացել են
Դրամաշորթության և սպանությունների համար մեղադրվող «օրենքով գող» Զախարի Քալաշովի, ով առավել հայտնի է որպես «Շաքրո Մոլոդոյ», փաստաբանին հայտնի չէ, թե ուր են անհետացել նրա գործի հետ կապված փաստաթղթերը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ինձ այդ մասին ոչինչ հայտնի չէ»,-լրատվամիջոցներին ասել է նրա պաշտպանը՝ Ալեքսանդր Գովշտեյնը:
Գլխավոր քննչական վարչության պետի տեղակալ փաստաբանն իր հերթին հայտնել է, որ իր պաշտպանյալը ոչ մի կապ չունի Շաքրո Մոլոդոյի փաստաթղթերի անհետացման հետ:
Հիշեցնենք, որ բազմիցս դատապարված «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին ձերբակալել էին հուլիսի 12-ին՝ Մոսկվայում: Նրան կասկածում են սպանությունների և դրամաշորթության մեջ: