Մոսկովյան գրադարանների նորույթը
Հոկտեմբերի 15-ից մոսկովյան քաղաքային գրադարանները գրքի վերադարձի մասին ընթերցողներին կտեղեկցանեն SMS հաղորդագրության միջոցով: Այս մասին գրում է Gazeta.ru-n` հղում տալով տեղի քաղաքապետարանի տարածած հայտարարությանը:
Յուրաքանչյուր ընթերցող կարող է թողնել իր հեռախոսահամարը և դիմում գրել հաղորդագրություն ստանալու ցանկության վերաբերյալ:
Գիրքը վերադարձնելու ժամկետը լրանալուց մի քանի օր առաջ հաղորդագությամբ կզգուշացվի այդ մասին:
Այս համակարգը առայժմ կգործի Մոսկվայի մի քանի գլխավո գրադարններում, և եթե այն պահանջարկ ձեռք բերի ընթերցողների շրջանում և դառնա հայտնի, ապա մնացյալ գրադարաննեը ևս օգտագործեն ծրագիրը:
Մոսկվայի բոլոր 442 գրադարանները ծրագրից կօգտնվեն մինչև 2017թ.-ի մարտ ամիսը: