«Էրդողան»-ն ինքնասպան է եղել Facebook-ում՝ ուղիղ հեռարձակման ժամանակ
22-ամյա Էրդողան Սերենն ինքնասպանություն է գործել Facebook-ում՝ ուղիղ հեռարձակման ժամանակ: Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում տալով The Mirror-ը:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա թուրքական Օսմանիե նահանգից է և ուղիղ հեռարձակման ժամանակ տանն է եղել: Նա մահից առաջ բանաստեղծություն է գրել սիրած աղջկա համար.
«Մեր սերն պատմություն կդառնա: Մեր աչքերն արցունք չեն թափի: Ասա՛ ինձ, սեր, հեռանում ես, իմ ձեռքերն առանց քեզ կրակի մեջ են»:
Այնուհետև նա արտաբերել է «Իսկ հիմա դիտեք սա» խոսքերն ու ինքնասպան եղել: