ՌԴ-ն և ԱՄՆ-ն կազմակերպում են Լավրովի և Քերրիի հանդիպումը
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն զբաղվում են ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպման կազմակերպչական աշխատանքներով: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ հղում տալով ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին:
«Ես դեռևս ոչ մի բան չեմ կարող հաստատել, ամեն ինչ աշխատանքային փուլում է: Չգիտեմ հանդիպումը կկայանա՞ հոկտեմբերի 15-ին, թե ոչ»,-լրագրողների հետ զրույցում ասել է դեսպանը:
Լավրովի և Քերրիի հնարավոր հանդիպման մասին հայտարարել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ավելի վաղ Լավրովը հայտարել էր, որ ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում արմատական փոփոխություններ են սպասվում: