Գվեն Սթեֆանիի նախկին ամուսին Գևին Ռասդեյլը պատրաստ է վերսկսել կյանքը
Արդեն ավելի քան մեկ տարի է անցել աստղային զույգի աղմկահարույց բաժանումից, և Ռասդեյլը The Sunday Times պարբերականին հայտնել է, որ հետևում է թողել բացական ամեն բան և նոր կյանք սկսելու ճանապարհին է:
«Առաջ շարժվելու ժամանակն է, և ես դրան արդեն պատրաստ եմ: Յուրաքանչյուրս պետք է մեր կյանքով ապրենք: Այս պահին կյանքումս ամենակարևոր տեղում որդիներս են: Նրանք իմ ավելի լավ տեսակն են: Ես ամեն ինչ կանեմ, որ շտկեմ անցյալիս սխալները»,-ասել է Գևինը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վերջինս բրիտանական «The Voice» նախագծի ժյուրիի կազմում է լինելու: Նա ուրախ է, որ նախագծում կարողանալու է ներկայացնել բրիտանական ռոքը: Երաժիշտը այս մասնակցությունը իր կարիերայում նոր փուլ է համարում: