Ես պետք է ապուշ լինեմ, որպեսզի բաժանվեմ կնոջիցս. Լեպս
Երգիչ Գրիգորի Լեպսը մշտապես ուշադրության կենտրոնում է գտնվում, իսկ նրա անձնական կյանքը հակառակը՝ ստվերում: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Գրիգորի Լեպսն իր ընտանիքի նկատմամբ հատուկ դիրքորոշում ունի: Նա որպես տան տղամարդ աշխատում է, գումար վաստակում, հոգում տան կարիքները, իսկ ընտանիքի կանայք և աղջիկները՝ զբաղվում են տնային հարցերով:
Երգիչը կարծում է, որ սա իդեալական ընտանիք ունենալու բանաձև է:
«Որպեսզի ամուսնալուծվեմ կնոջիցս, ես պետք է բացարձակ ապուշ լինեմ: Նման բան երբեք չի լինի, քանի որ նա ամուր բետոնի նման իմ մեջքը պաշտպանում է: Երբ տեսա Աննային, հասկացա, որ միասին ենք լինելու: Չնայած իմ ծանր բնավորությանը՝ կինս մինչ այսօր ինձ հետ է»,-ասել է Լեպսը: