Քադիրովն իր նորածին որդուն «Աստծո ծառա» է անվանել
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը տղա է ունեցել: Նա իր 4-րդ տղային անվանել է Աբդուլլահ, որն արաբերենից թարգմանաբար նշանակում է Աստծո ծառա: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Նշենք, որ Քադիրովն այժմ 12 երեխա ունի, որոնցից 2-ը որդեգրված են:
«Սիրելի՛ հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ Քադիրովը կրկին տղա է ունեցել: Շնորհավորենք նրան և մաղթենք, որ Աբդուլլան արժանի և հավատարիմ լինի իր ժողովրդին այնպես, ինչպես նրա հայրն է»,-ասել է Չեչնիայի Օրենսդիր ժողովի խոսնակը: