Յակուտիայում օդանավ է վթարի ենթարկվել
«Полярные авиалинии» ավիաընկերության օդանավը Յակուտիայում վթարի է ենթարկվել: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Արտակարգ իրավիճակի հետևանքով զոհեր չեն գրանցվել: Օդանավում 27 ուղևոր է գտնվել: Ավիաընկերությունը հաստատել է օդանավի վթարը, սակայն վթարի պատճառների մասին տեղեկություննեեր չի հաղորդվել:
«Մենք իրավունք չունենք մեկնաբանել իրավիճակը, քանի դեռ չունենք քննության վերջնական արդյունքները: Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ խումբը»,-ասել է ավիաընկերության ներկայացուցիչը: