Եկատերինբուրգի օդանավակայանում տղամարդուն ձերբակալել են կոկորդիլոսի խրտվիլակ տեղափոխելու համար
Եկատերինբուրգի օդանավակայանում Վիետնամից ժամանած տղամարդուն ձերբակալել են՝ կոկորդիլոսի խրտվիլակ տեղափոխելու համար: Այս մասին գրում է Pravda ru-ն:
Կոլցովոյի մաքսային կետի մամուլի ծառայությունը հայտնել է, որ տղամարդը շրջագայության ժամանակ է գնել մի շարք իրեր և չի հասցրել համապատասխան թղթաբանությամբ զբաղվել:
Կոկորդիլոսների խրտվիլակների տեղափոխման համար տույժը կազմել է 1000 ռուբլի, իսկ խրտվիլակները գնահատվել են 16.000 ռուբլի: