Եվրոպայի մարդու իրավունքների հարցով խորհրդի հանձնակատարի այցը Ռուսաստան չի կայանա
Եվրոպայի մարդու իրավունքների հարցով խորհրդի հանձնակատար Նիլս Մույժնիեքսը հայտարարել է, որ Ռուսաստան աշխատանքային այցելությունը չի իրականացվի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ես մեծ ցավով տեղեկացնում եմ, որ Ռուսաստան այցելությունը հետաձգվում է իմ ծրագրերի հետ կապված որոշակի սահմանափակումների պատճառով»,-ասել է Մույժնիեքսը:
Նա նշել է, որ այցելությունը պահանջում է մեկ լիարժեք օր: Նիլս Մույժնիեքսn ընգծել է, որ շարունակելու է հետևել Ռուսաստանում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակներին: