Հատուկ գործողություններ՝ Ստամբուլում. Գյուլենի կողմնակից 125 ոստիկան է ձերբակալվել

Ստամբուլում հատուկ գործողություններ են իրականացվում, որի արդյունքում ձերբակալվել է 125 ոստիկան, ովքեր Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցներն են: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Ձերբակալված ոտիկանները մեղադրվում են ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ: Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ավելի քան 20.000 ոստիկան ազատվել էր աշխատանքից:
Հիշեցնենք, որ ռազմական հեղաշրջման փորձը Թուրքիայում տեղի էր ունեցել հուլիսի 16-ի գիշերը: Թուրքական կողմը տեղի ունեցածի համար մեղադրում է Գյուլենին, սակայն ընդդիմադիր առաջնորդն իր մեղքը հերքում է: