Առանց Ռուսաստանի հնարավոր չէ հաղթել միջազգային ահաբեկիչներին. Անտոնով
Ռուսաստանը վստահ է, որ Սիրիայի հակամարտությունը հնարավոր չէ ռազմական ճանապարհով լուծել և պատրաստ է ԱՄՆ-ի և արևմտյան երկրների հետ համագործակցելով՝ իրավիճակին լուծում տալ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Պեկինի մամուլի ասուլիսում ՌԴ պաշտպանության փոխնախարարի հայտարարությանը:
«Մենք խորապես համոզված ենք, որ Սիրիայում ռազմական ճանապարհով հնարավոր չէ լուծում տալ հակամարտությանը: Պետք է մի կողմ դնել քաղաքական հավակնություններն ու նստել բանակցությունների սեղանի շուրջ: Վաշինգտոնն ինչքան շուտ հասկանա, որ առանց Ռուսաստանի հնարավոր չէ հաղթել ահաբեկիչներին, այնքան ահաբեկիչները շուտ կհանձնվեն»,-ասել Պաշտպանության փոխնախարար Անտոնովը:
Անտոնովը նշել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի համաձայնագրով՝ ԱՄՆ Կաստելլոյում պետք է անվտանգ միջանցք ստեղծեր, որտեղով պետք է տեղափոխվեր մարդասիրական օգնությունը Հալեպ:
Անտոնովի խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է պատասխանատվություն կրի Սիրիայի հարցով համաձայնագիրը ձախողման համար: