Էյնշտեյնի սրամտություններից
Մի անգամ դասախոսության ժամանակ Էյնշտեյնին հարցրեցին. «Ինչպե՞ս են կատարվում հայտնագործությունները»:
Նա մի պահ մտածեց և պատասխանեց. «Ասենք, բոլորը գիտեն, որ ինչ-որ բան հնարավոր չէ անել: Սակայն գտնվում է անտեղյակի մեկը, որն այդ մասին չգիտի, և հենց նա էլ հայտնագործություն է անում»:
Մի անգամ Էյնշտեյնը քայլում էր Պրինստոնի համալսարանի միջանցքով, իսկ դիմացից գալիս էր երիտասարդ և անտաղանդ մի ֆիզիկոս: Հավասարվելով Էյնշտեյնին' նա, ինքն իրենից գոհ դեմքով, խփեց նրա ուսին և հարցրեց. «Ինչպե՞ս են գործերը, կոլեգա»:
«Կոլեգա՞,- զարմացած վերահարցրեց Էյնշտեյնը,- ինչ է, դուք է՞լ եք հիվանդ ռևմատիզմով»: