Ռուսաստանի հետ վիզային ռեժիմին անցնելն աննպատակահարմար է. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինայի ԱԳ նախարարությունում կարծում են, որ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ մտցնելու գաղափարn աննպատակահարմար է, քանի որ կարող է հանգեցնել երկրից քաղաքացիների փախուստի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով քաղաքականության և կոմունիկացիաների նախարարության ղեկավար Ալեքսեյ Մակեևի կատարած հայտարարությանը:
Նրա խոսքով՝ եթե Մոսկվան պատասխան միջոցներ ձեռնարկի, ապա խնդիրներ կառաջանան միլիոնավոր քաղաքացիների շրջանում, ովքեր աշխատում են Ռուսաստանում:
«Նրանց կարող են ստիպել վերադառնալ Ուկրաինա, սկզբում ստանալ աշխատանքային վիզա, այնուհետև՝ ստանալ ապրելու իրավունք»,- ասել է նա: