«WikiLeaks»-ի հերթական աղմկահարույց բացահայտումը
«WikiLeaks»-ը հրապարակել է ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի ընտրական շտաբի պետ Ջոն Պոդեստի նամակագրության 2-րդ մասը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Հրապարակումից պարզ է դառնում, որ Քլինթոնների բարեգործական ֆոնդի նախկին նախագահ Լորա Գրեմը ինքնասպանության շեմին է եղել ծագած աշխատանքային խնդիրների պատճառով:
2011թ. գրված նամակներից մեկում ընտրական շտաբի պետը պատմում է, թե ինչպես է Լորան հոգեկան ծանր ապրումների մեջ զանգահարել իրեն և պատմել աշխատանքային այն խնդիրների մասին, որոնք նրան ստիպել են կյանքին վերջ տալու փորձ անել: