Թուրքիայից Ռուսաստան գյուղատնտեսական ապրանքներ կներմուծվեն. Պուտին
ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ երկրի կառավարությունը որոշում է ընդունել Թուրքիայից գյուղատնտեսական ապրանքներ ներմուծել ռուսական շուկա: Այս մասին գրում է Tass.ru-ն:
Նախագահը մասնավորապես նշել է, որ ռուսական գյուղատնտեսությունը չի ներկրում որոշ ապրանքներ, և այդ ապրանքները թուրքական շուկայից ներմուծելով հնարավոր է նաև գնանկում գրանցվի:
Նա նշել է, որ խոսքը մրգերի մասին է, և այս գործարքը թուրք գործընկերների համար կդիտվի որպես մուտք ռուսական շուկա: