Պուտինը խոսել է ռուս-թուրքական հարաբերությունների մասին
Պուտինը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Մոսկվան և Անկարան հանդես են գալիս Սիրիայում ռազմական գործողությունները շութափույթ դադարեցնելու կոչով: Այս մասին գրում է Gazet.ru-ն` հղում տալով РИА «Новости»-ին:
Պուտինը ասել է, որ սիրիական հարցի լուծման համար անհրաժեշտ է արագորեն անցում կատարել քաղաքական կարգավորման:
Նա հատկապես շեշտել է, որ խաղաղություն ցանկացող յուրաքանչյուր ոք պետք է աջակցի այս նախաձեռնությանը: