Ռուսաստանն ու Թուրքիան միջկառավարական համաձայնագիր կկնքեն
Ռուսաստանի նախագահ Պուտինը և Թուրքիայի ղեկավար Էրդողանը Ստամբուլում միջկառավարական համաձայնագիր են կնքելու «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն:
«Կնքվելիք համաձայնագիրը ենթադրում է մագիստրալային գազատարի երկու ծայրերի կառուցում Սև ծովի հատակի երկայնքով` յուրաքանչյուր հանգույցի հզորությունը կլինի15 մլդ. մինչև 750 մլն. կուբամետր գազի արտամղում»,- ասել է «Գազպրոմի» ղեկավար Ալեկսեյ Միլլերը` մանրամասնելով, որ մի հոսքագիծը թուրքական կողմին է գազ մատակարարելու, մյուսն էլ Թուրքիայի տարածքով կանցնի Եվրոպայի երկրներ:
Հոսքագիծը կկառուցվի մինչև 2019թ. դեկտեմբեր ամիսը: