Մասսայական ձերբակալություններ՝ Թուրքիայում
Անկարայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչության տարելիցի առիթով իշխանությունների չարտոնած հանրահավաքի մոտ 60 մասնակիցի: Այս մաին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալոբ Milliyet-ին :
Նշվում է, որ Թուրքիայի իշխանությունները ահաբեկչության տարելիցին նվիրված սգո արարողություն են անցկացրել՝ Անկարայի նահանգապետ Էրջան Թոփաջիի մասնակցությամբ, ով ծաղիկներ է դրել հանրահավաքի մասնակիցների զոհվելու վայրում:
Չնայած այն հանգամանքին, որ զանգվածային ակցիան արգելված էր, սակայն հարյուրավոր ցուցարարներ ոստիկանների շղթայի միջով փորձել են ներթափանցել ահաբեկչության իրագործման վայր:Արդյունքում, ոստիկանները կիրառել են փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել էր 102 ցուցարար: