Մենք շատ ուրախ ենք թուրք ժողովրդի համար. Պուտինը շնորհավորել է Էրդողանին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին և թուրք ժողովրդին՝ երկրում իրավիճակը կայունացնելու հետ կապված: Ստամբուլում համաշխարհային էներգետիկ կոնգրեսում իր ելույթի ժամանակ Պուտինը բոլոր մասնակիցներին բարեհաջող, արդյունավետ աշխատանք է մաղթել և շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
ՌԴ նախագահը մասնավորապես ասել է. «Մենք հասկանում ենք, որ Թուրքիան այսօր իր ամենալավ ժամանակաշրջանը չի ապրում: Մենք ուշադրությամբ և տագնապով հետևում էինք Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին։ Եվ ես ցանկանում եմ շնորհավորել թուրք ժողովրդին, նախագահ Էրդողանին այն կապակցությամբ, որ իրավիճակը հաջողվել է վերահսկողության տակ պահել։ Մենք շատ ուրախ ենք, որ Թուրքիան վերականգնվում է, մաղթում ենք հաջողություն»: