Մեդվեդևը բացառել է Բելառուսի համար գազի գնի իջեցումը և պահանջել վճարել պարտքերը
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ Բելառուսի համար գազի գինը նախկին մակարդակի վրա կմնա և զեղչեր չեն լինի: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Մեդվեդևի խոսքով՝ Բելառուսին մատակարարվող գազի գինը նույնն է մնալու, ինչպես հաշվարկվում է գործող բանաձևով։
«Ոչ մի փոփոխություն չի կատարվել։ Անհրաժեշտ է մարել պարտքերը նորմալ տնտեսական հարաբերությունները վերականգնելու համար»-ասել է նա:
Վարչապետը հույս է հայտնել, որ իրենց գործընկերները նույնպես հասկանում են ստեղծված իրավիճակը: