Ռուսաստանը մտադիր է Սիրիայում մշտական հիմունքներով ռազմաբազա տեղակայել
Ռուսաստանը մտադիր է Սիրիայի Տարտուս նավահանգստային քաղաքում մշտական հիմունքներով ռազմածովային բազա տեղակայել:
Այս մասին գրում է ռուսական BBC-ի ծառայությունը՝ հղում տալով ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովի հայտարարությանը:
Նրա խոսքով՝ գերատեսչություններն արդեն համաձայնեցնում են համապատասխան փաստաթղթերը:
«Պատրաստության մակարդակը բավականին բարձր է: Մենք հույս ունենք, որ շուտով կխնդրենք վավերացնել այդ փաստաթղթերը»,- հայտնել է Պանկովը: