Թուրքիայի վարչապետը հայտնել է Մեդվեդևի հետ կայանալիք հանդիպման մասին
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի կառավարությունների ղեկավարների հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս։ Նա նշել է, որ հանդիպման մասին որոշումը կայացվել է հեռախոսազրույցի ժամանակ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Մենք համակողմանի քայլեր ենք ձեռնարկում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման համար։ Մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ հետագայում։ Դա աստիճանական գործընթաց է, չի կարելի ամեն բան մեկ օրում վերականգնել։ Այդ գործընթացն ավելի արագ է շարժվում, քան մեն ակնկալում էինք: Մենք մանրամասն քննարկելու ենք մեր երկրների միջև առկա փոխադարձ ներդրումների, առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի ևգյուղատնտեսության ոլորտում համագործակցության թեմաները։ Բացի դա, հոկտեմբերի 10-12-ին Ստամբուլում կկայանա ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կորոշվի Մեդվեդևի հետ մեր հանդիպման օրակարգը»,ասել է Յըլդըրըմը։