Թուրքիայի արդարադատության նախարարը մեկնում է ԱՄՆ՝ Գյուլենի արտահանձնումը պահանջելու

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը հոկտեմբերի 26-27-ին կմեկնի ԱՄՆ՝ «Հիզմեթ» շարժման գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու հարցը քննարկելու համար, որին մեղադրում են հուլիսին պետական հեղաշրջման փորձի մեջ։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով Milliyet թերթին:
Արդարադատության նախարարի խոսքով՝ ինքն ամերիկյան կողմին կներկայացնի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք հաստատում են Գյուլենի հանցավոր գործունեությունը:
«Ավելի հուսալի դոսյե չկա և չի կարող պատրաստվել։ Դրանում կա մոտ 500 հազար փաստաթուղթ թվային կրիչներով։ Եթե Գյուլենի արտահանձնումը չիրականացվի նման ամբողջական դոսյեով, ապա ես չգիտեմ, թե ուրիշ ինչպիսի դոսյե կարելի է նախապատրաստել»,-Milliyet թերթը ցիտում է նախարարի խոսքը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները նրան մեղադրում են Թուրքիում տեղի ունեցած ղեկաշրջման փորձի կազմակերպման մեջ: