ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ իմ կարծիքը վաղուց եմ հայտնել. Միխայիլ Գորբաչով
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտնել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում տեղի է ունեցել փոխադարձ վստահության փլուզում և կոչ է արել կողմերին վերականգնել հարաբերությունները, այդ թվում՝ միջուկային թեմատիկայի վերաբերյալ բանակցություններ սկսել: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Այո՛, այժմ ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները սրվել են: Տեղի է ունեցել փոխադարձ վստահության փլուզում: Ես իմ կարծիքը մեկ անգամ չէ, որ հայտնել եմ: Պետք է վերսկսել բանակցությունները բոլոր հարցերի վերաբերյալ և չկենտրոնանալ միայն տարածքային խնդիրների վրա: Հատկապես միջուկային խնդրի վերաբերյալ պետք է սկսել բանակցություններ վարել»,- ասել է նա: