Վախճանվել է լեհ ռեժիսոր Անջեյ Վայդան
90 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեհ ռեժիսոր «Օսկար»-ի մրցանակակիր Անջեյ Վայդան: Այս մասին հայտնել է РБК-ն:
Վայդան ծնվել է 1926 թվականի մարտի 6-ին Սուվալկի քաղաքում Լեհաստանի հյուսիսում: Պատերազմից հետո Կրակովի գեղարվեստի ակադեմիայում գեղանկարչություն է սովորել, սակայն չավարտելով դասընթացը՝ ընդունվում է Լոձիի կինոդպրոցի ռեժիսուրայի ֆակուլտետ:
Նրա դեբյուտային աշխատանքը կինոյում 1954 թվականին դառնում է «Սերունդ» ֆիլմը, որը սկիզբ հանդիսացավ լեհական կինեմատոգրադիայի համար: