«DKNY»-ին գայթակղիչ օծանելիք է ստեղծել
Ամերիկյան «DKNY» ապրանքանիշը ստեղծել է «Be Tempted» («Տրվիր գայթակղությանը») անվամբ օծանելիքը՝ հագեցած մանուշակի, զմուռսի բույրերով, տարատեսակ եթերային յուղերով, հաղարջենու ծաղիկների բույրով և այլնով: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Ապրանքանիշի ներկայացուցիչը նշել է, որ այս օծանելիքը բացահայտում է գայթակղության ուժը՝ լինի դա զգացմունքներ ծնող գայթակղություն, թե առօրյայում մեզ հանդիպող գրավչություն:
Օծանելիքը վաճառքի է հանվելու խնձոր հիշեցնող կարմիր կլորավուն սրվակով, որը նաև զարդարված կլինի իրականին շատ մոտ ձևավորմամբ գաղթակղող օձով:
Օծանելիքի գովազդում նկարահանվել է ավստրալացի մոդել Էբբի լի Քերշոուն: