Որքա՞ն կկազմի ռուս-թուրքական համատեղ ներդրումային ֆոնդը
Ռուս-թուրքական ներդրումային համատեղ ֆոնդի կապիտալը կկազմի 1 միլիարդ դոլար, սակայն հետագայում այս թիվը կարող է մեծանալ: Այս մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի խոսքին:
«Առաջին փուլում խոսքը գնում է 500 միլիոն դոլարի մասին՝ ամեն երկրի կողմից: Այսպիսով, ֆոնդի սկզբնական կապիտալը 1 միլիարդ դոլար է կազմում: Հետագայում, եթե դրա անհրաժեշտությունը լինի, հնարավոր է, որ ավելի շատ միջոցներ ներդրվեն»,- հայտնել է թուրք նախարար Զեյբեկչին:
Նա նաև հույս է հայտնել, որ կվերանան Ռուսաստան թուրքական մրգերի և բանջարեղենի մուտքի հետ կապված խնդիրները: Այս հարցը, նրա խոսքով, կքննարկվի ապագայում: