Արևմուտքում Պուտինին քննադատելը «լավ վարվելակերպի չափանիշ» է դարձել. Լավրով
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ մի շարք արևմտյան մայրաքաղաքներում Պուտինին քննադատելը «լավ վարվելակերպի չափանիշ» է դարձել:
Այս մասին նա հայտնել է ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում, որի տեքստը հրապարակված է Ռուսաստանի ԱԳ նախարարության կայքում:
«Որոշ արևմտյան մայրաքաղաքներում «լավ վարվելակերպի չափանիշ» է դարձել Պուտինի մասին խոսել մակդիրներով թե ով ումից առաջ է, ով ում է գերազանցում»,-նշել է Լավրովը:
Ըստ նախարարի, ինքը չի կարող հիշել մի դեպք, երբ Պուտինը երբևէ վատ արտահայտվի իր կոլեգաների հասցեին` անկախ նրանից` ինչպես են նրանք վերաբերում Ռուսաստանին: