Ալիևը մեկնել է Թուրքիա` մասնակցելու Համաշխարհային էնեգետիկ կոնգրեսին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա` մասնակցելու 23-րդ Համաշխարհային էնեգետիկ կոնգրեսին, որը տեղի է ունենալու Ստամբուլում: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
Համաշխարհային էներգետիկ կոնգրեսը տեղի կունենա Ստամբուլում հոկտեմբերի 9-13-ը: Համաժողովին կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային էներգետիկ հարցերը, տարածաշրջանային էներգետիկ նախագծերը: