ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններն արմատապես փոխվել են. Լավրով
Ռուսասատանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան երկար ժամանակ ցուցաբերել է «ռազմավարական համբերատարություն» Վաշինգթոնի գործողությունների նկատմամբ, սակայն այժմ երկու երկրների միջև հարաբերություններում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
«Դա, ըստ իս, փաստ է»,-նշել է նա` մեկնաբանելով այն խոսքերը, որ ռուս-ամերիկյան հարաբերություներում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել:
Ըստ Լավրովի, Մոսկվան «բավականին երկար ժամանակ ցուցաբերել է այն, ինչն ամերիկացիներն անվանում են «ռազմավարական համբերատարություն», չէ՞ որ ամերիկացիների կողմից հարաբերությունների միակողմանի վատթարացումը սկսել է Ուկրաինայից դեռևս շատ ժամանակ առաջ»:
Լավրովը կարծիք է հայտնել նաև, որ ԱՄՆ-ը Ռուսաստանից նեղացել է, քանի որ հասկացել է, որ հասել է Վաշինգթոնի ամենակարողության ժամանակի ավարտը: