Թուրքական քաղաքում պայթյուն է տեղի ունեցել. զոհվել է 8 զինվորական
Թուրքիայի հարավ- արևելքում գտնվող ոստիկանական բաժանմունի մոտ ականապատված ավտոմեքենա է պայթել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
CNN Turk-ի տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 8 և վիրավորվել 5 զինվորական:
Թուրքական Շեմդիլինի քաղաքը, ոտեղ տեղի է ունեցել պայթյունը, գտնվում է Իրանի և Իրաքի սահմանին: Այս քաղաքում արգելված է «Քրդական աշխատավորական կուսակցություն» կազմակեպության գործունեությունը:
Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ ոք իր վրա չի վերցրել: