Չեչնիայում գրոհայինները կրակել են ոստիկանության վրա. կան զոհեր և վիրավորներ
Չեչնիայի հարցերով ՌԴ քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ Չեչնիայի Գուդերմեսի շրջանում ութ մարդ է սպանվել ոստիկանների հետ փոխհրաձգության ընթացքում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Գերզել և Էնգել-Յուրտ բնակավայրերի միջև ընկած հատվածում ոստիկանները փորձել են կանգնեցնել ВАЗ-2107 և ВАЗ-2114 մակնիշի երկու ավտոմեքենա, որպեսզի ստուգում իրականացնեն:
Մեքենայում գտնվողները սկսել են կրակել ոստիկանների ուղղությամբ, որին պատասխանել են նաև ոստիկանները: Փոխհրաձգության արդյունքում՝ զոհվել 8 գրոհային և վիրավորվել 4 ոստիկան: