Ի՞նչ է խոստովանել Ալլա Պուգաչովան
Այսօր երգչուհի և պրիմադոնա Ալլա Պուգաչովան խոստովանել է, որ 10 տարի առաջ ցանկացել է մանկատնից երեխա որդեգրել: Նրա խոսքով' ինքն այդ քայլին չկարողացավ գնալ, քանի որ մեծ պատասխանատվություն էր անհրաժեշտ: Պետք է ոչ միայն ֆիզիկապես պատրաստ լինես այդպիսի քայլի, այլ նաև հոգեպես: «Հոգեպես ես դեռ պատրաստ եմ, իսկ այ ֆիզիկապես' խիստ կասկածում եմ»,- ասել է Պուգաչովան: