Հայիթիում եռօրյա սուգ է
Հայիթիում «Մեթյու» փոթորկի հետևանքով զոհերի պատճառով եռօրյա սուգ է հայտարարվել: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Սուգն սկսվում է կիրակի օրվանից:
«Մեթյու»-ն Կարիբյան տարածաշրջանում վերջին մի քանի տարիների ընթացքում ամենահզորն է:
Հազարավո մարդիկ անտուն են մնացել Հայիթիում: ԶԼՄ-ները հաղորդում են, որ զոհերի թիվը մոտենում է 1000-ի, իսկ պաշտոնապես հայտարարվել է 288 զոհի մասին: