Ռուսաստանը ցինիկորեն չարաշահում է իր վետոյի իրավունքը. Մեծ Բրիտանիա
ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ռայքրոֆթը հայտարարել է, որ Ռուսաստանը ցինիկորեն չարաշահում է իր վետոյի իրավունքը, որով նա արտոնություններ ունի որոշումների կայացման գործընթացում, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական 5 անդամներից մեկն է: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
«Վետոն հնարավորություն չի տվել ձևավորել միասնական Անվտանգության խորհուրդ, որը ինչ-որ հույս կտար սիրիական ժողովրդի տանջանքները դադարեցնելու համար: Ռուսաստանը, վետո դնելով Հալեպի մասին ֆրանսիական բանաձևին, նվազեցրել է Խորհրդի հեղինակությունը: Դա իրենից ներկայացնում է լիազորությունների և պատասխանատվությունների չարաշահում»,-հայտարարել է Ռայքրոֆթը:
Նշենք, որ Ռուսաստանը հոկտեմբերից ստանձնել է Անվտանգության խորհրդի նախագահությունը: