Ռուսաստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում վետո է դրել Սիրիայի շուրջ Ֆրանսիայի բանաձևին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանը վետո է դրել Սիրիայի շուրջ բանաձևին, որն առաջ է քաշել Ֆրանսիան: Բանաձևը պահանջում է Հալեպում դադարեցնել ռմբակոծությունները և ռազմական թռիչքները: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը:
Փաստաթղթին կողմ են քվերակել ԱԽ-ի անդամ 11 երկրներ: Դեմ են քվեարկել Ռուսաստանն ու Վենեսուելան, ևս երկու երկրներ մնացել են ձեռնպահ:
«Բանաձևը չի ընդունվում, քանի որ դրան դեմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկը` Ռուսաստանը»,-հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: